ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է, ԹԵ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է PSY-Ի ՆՈՐ ԵՐԳԸ


Ամենատարօրինակ ու տրենդային երգիչներից PSY-ի նոր տեսահոլովակը ավելի քան երեսունհինգ միլիոն դիտում է գրանցել ընդամենը 3 օրում: Հոլովակն ու երգը Սնուփ Դոգի հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
Հենց վերջինիս շնորհիվ էլ բացահայտվել  է, թե ինչի մասին է իրականում «Hangover»-ը: Պարզվում է, իրականում տղաները պատմում են լավ խմելուց հետո  անկողնում  հայտնված աղջիկների  անունները  վերհիշելու փորձի մասին:
PSY-ն էլ իր հերթին հայտարարել է, որ երգն ընդամենը համոզում է  ու ապացուցում, որ թմրադեղերն ու ալկոհոլը շատ վատ բաներ են: Իսկ այն վարկածը, թե սա «Gangnam»-ի ռեկորդը կարող է գերազանցել, PSY-ն անվանել է անլուրջ, բայց եւ խոստացել, եթե նման բան  լինի, ինքն այլեւս երբեք չի երգի: