HUGO BOSS-Ի ՆՈՐ ԴԵՄՔԸ` ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՑ


Չնայած այժմ Հոլլիվուդը սպասում է Քլինթ Իսթվուդի նոր գեղարվեստական ֆիլմի, այդ ընթացքում բոմոնդը քննարկում է նրա 28-ամյա որդուն: Սկոթ Իսթվուդը դարձել է Hugo Boss-ի պաշտոնական դեմքը աշնանային հավաքածուի համար: Բրենդը հայտնի է դասական ոճով և այդ իմաստով ամերիկայի ամենասիրելի ընտանիքի անդամներից մեկի ընտրությունը պատահական համարել չի կարելի: Սկոթին ընտրել են ոչ միայն բարետեսության, այլև իր ընտանեկան պատմության պատճառով: