Ջենիֆեր Լոպեսը մատների վրա խաղացնում է իր նախկին ամուսնուն: Մարկ Էնթոնիից նա պահանջել է, որ այսուհետև երեխաների համար պետք է վճարի ամիսը 113 հազար դոլար ալիմենտ: Երգչի կարողությունը 21 միլիոն դոլար է, և ըստ լրագրողների հաշվարկի՝ նման ալիմենտ վճարելու դեպքում Մարկ Էնթոնին ուղղակի կթալանվի:
Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Լոպեսին նյարդայնացրել է նախկինի նոր սիրուհին: Նա հանդիպում է Միսս տիեզերք-2011-ի հետ և աջ ու ձախ հայտարարում է նրա հետ ամուսնանալու մասին:

