Ջեյ Լոն, Պիտբուլը և բրազիլուհի գեղեցկուհին՝ ԱԱ բացման արարողությանը


Երեկ Սան Պաուլոյում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացման արարողությունը: Հանդիսավոր բացմանը Ջենիֆեր Լոպեսը, Պիտբուլը և բրազիլուհի աստղ Կլաուդիա Լեյտեն հանդիսատեսին ու միլիոնավոր հեռուստադիտողներին ներկայացրին «We Are On» երգը, որը այս առաջնության պաշտոնական երգն է: