Ամերիկյան բեմի` ամենատարօրինակ եւ անկանխատեսելի աստղը, շոկի է ենթարկել փողոցի անցորդներին: Սեւ երկար վերարկու, փոքրիկ կրունկներով` դասական կոշիկներ, սեւ, երկար գանգուրներ, սպիտակ մեծ օձիք եւ փոքրիկ շնիկ` հենց այս կերպարով է Գագան զբոսնել Նյու Յորքում: Նրա երկրպագուները արդեն իսկ հայտարարել են, որ Գագայի նոր կերպարից դեռ ուշքի չեն գալիս: Իսկ ահա նորաձեւության քննադատները, բլոգերում արել են առաջին գրառումը. «Լեդի Գագայի նոր ոճն անթերի է: Վերջապես նա գտավ այն, ինչ այդքան երկար փնտրում էր: Լեդի Գագան ունի բոլոր հավակնությունները դառնալու 2015-2016թթ նորաձեւության թոփ կերպարը եւ գերազանցելու նույնիսկ Րիհաննային»: Թե որքան ժամանակ է Լեդի Գագան պահպանելու նոր արտաքինը եւ արդյո՞ք այն կդառնա մշտական, դեռ հայտնի չէ: Երգչուհին բազմանշանակ լռում է նույնիսկ Twitter-ում:

