ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՍՊԵՏԱԿԱՆ ՏԻՏՂՈՍԻ


Ջոլիի նոր դափնու անունը` կանացի ասպետական տիտղոս է: Եղիսաբեթ II-ն է նրան փոխանցել: Մեծ Բրիտանիայի թագուհին Ջոլիին նման պատվի արժանացրել է նրա մարդասիրական գործունեության համար: Տիտղոսը դերասանուհուն փոխանցել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։ «Նման տիտղոսի արժանանալ հատկապես հիմա, երբ իմ կյանքի կարեւոր առաքելություններից մեկը մարդկանց խնդիրների մասին բարձրաձայնելն է, մեծ պատիվ է ինձ համար: Հումանիտար գործունեությունն ինձ ուժ է տալիս, այն օգնում է հասկանալ ու գիտակցել ապրելուս իմաստը»,- շնորհակալություն է հայտնել Ջոլին: Որպես ՄԱԿ-ի դեսպան` դերասանուհին արդեն մեկ շաբաթ է, ինչ Լոնդոնում է: Նա մասնակցում է գագաթաժողովի, որի թեման հակամարտությունների գոտիներում` կանանց դեմ սեռական բռնություններն են: