ՌՈԲԵՐՏ ՊԱՏԻՆՍՈՆԸ ՓՈՂՈՑՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ


Սենսացիոն հայտարություն է արել «Մթնշաղ»-ի աստղ Ռոբերտ Պատինսոնը: Ջիմ Քիմելի շոուի ժամանակ դերասանը հայտարարել է, որ իր ծնողների հետ 24 ժամ մեկ հարկի տակ ապրելը հավասար է ինքնասպանության: «Մենք երբեք էլ լավ հարաբերություններ չենք ունեցել: Ամեն ինչ ավելի անտանելի դարձավ, երբ ես սկսեցի ֆիլմերում նկարահանվել: Նրանք շարունակ ասում են, որ ես մեծամտացել եմ եւ արհամարում եմ իրենց: Բայց չեմ կարծում, որ դա այդպես է: Մի քանի օր առաջ էլ, երբ Լոս-Անջելեսից վերադարձա Լոնդոն ու գնացի ծնողներիս տեսնելու, նրանք ուղղակի պահանջեցին, որ ես լքեմ այդ տունը եւ այլեւս չվերադառնամ: Ես այդպես էլ արեցի: Բայց ծանր է գիտակցելը, որ ծնողներդ քեզ փողոց են շպրտում»,-անկեղծացել է Պատինսոնը: