ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆԸ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԶՈ՞Հ


Սկանդալի կենտրոնում է հայտնվել Պամելա Անդերսոնը: Նրա նախկին բոյֆրենդը` Թեյրոն Անդերսոնը, որին տարիներ շարունակ մեղադրել են Պամելային բռնաբարելու համար, հայտարարել է, որ դերասանուհին իր դեմ կեղծ մեղադրանք է առաջադրել:
«Ես պատրաստվում եմ դատի տալ Պամելային` ինձ բարոյական վնաս հասցնելու համար: Նա բարոյական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվել է իմ կյանքում: Ես եւ Պամելան հանդիպում էինք, երբ նա դեռ հայտնի չէր: Թաղամասում, որտեղ մենք ապրում էինք, մի օր նրան բռնաբարել էին, եւ Պամելան այդ մասին հիշեց միայն տարիներ անց, երբ արդեն հայտնի էր: Չգիտեմ ինչու, բայց որոշեց հենց իմ դեմ մեղադրանք առաջադրել: Ինձ չեն ձերբակալել միայն այն պատճառով, որովհետեւ չկարողացան ապացուցել իմ մեղքը, բայց դրա հետեւանքով բոլորն ինձ մինչեւ այսօր մատով են ցույց տալիս», – ասել է Թեյրոն Անդերսոնն ու հրապարակել է իր եւ Պամելայի լուսանկարները, որտեղ դերասանուհին ոչ միայն անճանաչելի է, այլեւ բացահայտում է իր պլաստիկ վիրահատությունների քանակը: