ՔԻՄԻ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ


Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարում նրա հին ու նոր ընտանիքն է` ինքը` հարսանեկան զգեստով, ամուսինն ու աղջիկը: Լուսանկարն առաջին անգամ է հրապարկվել ու հենց Քիմի թեթեւ ձեռքով: Մեքսիկայում մեղրամիսը վայելող ռեալիթիների աստղը լուսանկարը Instagram-ում տեղադրել է` «Իմ ամեն ինչը» անվանումով: Մի քանի ժամում այն ավելի քան 1 մլն like է հավաքել: Բազմաթիվ օգտատերեր արդեն իսկ հասցրել են հանրագրել ու մեկնաբանել, որ like-երի քանակով` Քիմի հայտնի հարսանեկան լուսանկարի ռեկորդը շատ շուտով կգերազանցվի նոր ռեկորդով: