Դենիել Ռեդկլիֆը հանդիպում է Էրին Դարկի հետ: Սա բացահայտվել է աստղային երեկույթներից մեկի ժամանակ: «Հարրի Փոթերի» աստղը ներկայացել է Էրինի հետ գրկախառնված:
Զարմացական հայացքներին էլ ի պատասխան, դերասանը կատակել է, որ նույնիսկ ինքն է զարմացած` Էրինի պես գեղեցկուհին իր կողքին է:
«Նա ուղղակից ցնցող է: Էրինի հետ ամեն հանդիպումից հետո ես նայում եմ հայելու մեջ եւ ուզում եմ, որ որեւէ մեկն ինձ ապտակի, որ արթնանամ: Ինձ թվում է, ես քնած եմ: Նրա կողքին ես շատ երջանիկ եմ, եւ չեմ կարծում, որ որեւէ պատճառ ունենք թաքցնելու մեր հարաբերությունները: Վաղ, թե ուշ, մի լուսանկարիչ մեզ գաղտնի նկարահանելու էր ու այդ ժամանակ ամեն ինչ ջրի երես դուրս կգար: Իմ երկրպագուները ինձ կմեղադրեին ստախոսության մեջ: Ես դա չեմ ուզում»,- կես կատակ, կես լուրջ հայտարարել է Դենիելը:


