ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԸՆԴԴԵՄ ԲԵՅՈՆՍԵԻ


Բեյոնսեի երկրպագուները ստորագրահավաքով դիմել են երգչուհուն: Պահանջում են, որ նա փոխի աղջկա սանրվածքը: Change.org-ում անցկացվող ստորագրահավաքն ուղղվել է նաեւ Ջեյ Զիին: Հեղինակները պնդում են, որ նրանց դստեր` Բլյու Այվայի հայտնի ծնողները խախտում են երեխայի իրավունքները, ինչի արդյունքում էլ փոքրիկը «փոթորկի մեջ հայտնված այծի» տեսք ունի:


«Բլյու Այվայի ծնողները ի վիճակի չեն հոգ տանել նրա մասին: Մենք չենք կարող թույլ տալ, որ երեխայի գլխին շարունակի տիրել նույն խառնաշփոթը: Բեյոնսեն ու Ջեյ Զին պարտավոր են փոխել նրա սանրվածքը»,- պահանջի հիմնավորումն է: Երկու օրում ավելի քան 3000 ստորագրություն է հավաքվել: