Պապարացիների օբյեկտիվները Քեյթ Մոսին Հռոմում են ֆիքսել: Պարզվում է, հենց այնտեղ են նկարահանում Gucci-ի նոր գովազդը: Դեմքն այս անգամ Քեյթ Մոսն է:
Սեւ փոքրիկ զգեստ, լաքապատված կոշիկներ ու մեծ ակնոցներ` մոդելի կերպարը նոր է եւ տարբեր նախորդներից: Օրինակ, Kerastase-ի գովազդում Քեյթը շիկահեր էր ու մարմնավորում էր Բրիջիդ Բարդոյին: Հենց դրանից հետո էր, որ նա հայտնվել էր այնպիսի քննադատության կենտրոնում, որից հետո գովազդն ուղղակի արգելվեց: Gucci-ի նոր հոլովակի լուսանկարիչը Քեյթ Մոսի ամուսինն է` Ջեյմի Հինսը: Սա էլ ամերիկյան ամսագրերին ստիպել է ենթադրել, որ GUCCI-ի գովազդում մոդելը հաստատ մերկանալու է: Զույգի նախորդ բոլոր ֆոտոսեսիաներում Քեյթը մերկ է:


