Նախօրեին, «US Weekly»-ին դերասանուհին առաջին անգամ խոստովանել է` միշտ վախեցել է, թե ինչպես կարձագանքեն իր երեխաները, երբ տեսնեն իր դաջվածքների քանակը:
Պարզվում է, մտահոգություններն ու վախերն անտեղի են եղել: Ըստ Ջոլիի` երեխաները շարունակ մատիտներով ու գրիչներով իրենց մարմիններին նկարում են նմանատիպ սիմվոլներ ու շարունակ հարցնում այս կամ այն դաջվածքի իմաստն ու նպատակը:

Մեդոկսը, Պակսը, Նոկսը, Զախարը, Շայլոն եւ Վիվյենը նույնիսկ համատեղ լուսանկարվել են, որտեղ նրանց թեւերը անհասկանալի խզբզված են: Զոլիի ասելով` իրեն են նմանակում: Անջելինա Ջոլին վերջին դաջվածքն արել է երկու տարի առաջ: Նա փոքրիկ քարտեզ է դաջել մարմնին, որտեղ նշված են այն բոլոր երկրները, որտեղից նա որդեգրել է իր երեխաներին: