Երգչուհու ընտանիքը ֆիլմարտադրողներին արգելել է օգտագործել նրա երգերը ֆիլմերում: Նման որոշում Հյուսթոնի ընտանիքը կայացրել է, երբ դիտել է երգչուհու մասին պատմող նոր կենսագրական ֆիլմի նախնական տարբերակը: Նրանք շոկի մեջ են ընկել Ուիթնիին մարմնավորող դերասանուհուց` «Դոկտոր Հաուսից» հայտնի Յայա Դակոստայի խաղից:
«Անխոս, Ուիթնին արժանի է փառքի եւ մեծարման: Ոչ մեկ չի սպասում, որ ֆիլմում նա կկենդանանա, բայց եւ պետք չէ մարդկանց ցնցել` նրա գոյություն չունեցող կերպարային գծերով: Յայան լավ դերասանուհի է, բայց նա կեղծում եւ արատավորում է Ուիթնիի տեսակը: Մենք դեմ ենք այս ֆիլմի ցուցադրությանը եւ պատրաստվում ենք արգելել նաեւ նրա երգերեի հետագա օգտագործումը ցանկացած ֆիլմում: Կարծում եմ, մեր որոշման հետ համաձայն կլիներ նաեւ Ուիթնին», – պաշտոնական հայտարությամբ է հանդես եկել երգչուհու քույրը` Փաթ Հյուսթոնը: