ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ՍԵՔՍՈՒԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հետազոտության համաձայն` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 66 տոկոսը սեռական հարաբերություն է ունենում շաբաթը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Այն էլ` պարտավորված: Սեռական ակտիվություն զույգերը ցուցաբերում են համատեղ կյանքի առաջին -երկու տարիներին միայն: Հետո մեծանում են ընտանեկան խնդիրները ու սեռական կյանքում սառնություն է նկատվում:


Մասնագետների կարծիքով, սեռական կյանքի հանդեպ սառնություն կանայք ցուցաբերում են տղամարդկանց պատճառով: Կանայք ասում են, իբր չեն զգում կողակցի աջակցությունն ու սերը: Մինչդեռ անկողնում զուգընկերոջ ջերմությունն ու վերաբերմունքը կանանց ավելի ինքնավստահ է դարձնում:


Եթե ձեր կողակիցը բավարար չափով ուշադիր չէ ձեր նկատմամբ և արդյունքում տուժում է սեռական կյանքը, փորձեք վերլուծել նախ ձեր վերաբերմունքը նրա հանդեպ: Արդյոք դուք սիրալիր եք նրա հետ: Խնդիրը հաղթահարելու համար ինքնուրույն գտեք ու նրան առաջարկեք լուծման ձեր մեթոդը: Պետք է հիշել` տղամարդիկ սիրում են աչքերով: Այնպես, որ աշխատեք զարմացնել նրան նոր կերպարով ու հագուստով: Այդպես դուք հեշտությամբ կկարողանաք գրավել նրա ուշադրությունը: Սեռական ակտիվությունը բարձրացնելու համար ձեր բողոքներն ու դժգոհությունները ներկայացրեք ձեր կողակցին: Այս կերպ ձեզ հուզող հարցերն ավելի շուտ կլուծվեն: