«Սլավոնականբազար-2014»-ի կազմակերպիչները հրաժարվել են Կոնչիտա Վուրստին հրավիրել ամենամյա այս փառատոնին: Եվրատեսիլի հաղթողը` հաղթանակից հետո ստացել է առաջին մերժումը: Կոնչիտան ցանկություն է հայտնել երգելու «Սլավոնական բազար» երգի մրցույթում, ինչին ի պատասխան էլ, կազմակերպիչները մամուլի ասուլիս են հրավիրել ու միաձայն պատասխանել` Կոնչիտային երիտասարդ երգիչների կողքին տեսնել չեն ուզում:
Կոնչիտան մերժմանը դեռ չի արձանագրել: Փոխարենը Բելառուսական Վիտեբսկում, ըստ լրատվամիջոցների, բարձրացել է փառատոնի հանդեպ ուշադրությունն ու հետ են վերադարձվել փառատոնային համերգների բազմաթիվ տոմսեր: Ավստրիան էլ, արդեն իսկ հայտարարել է, որ բելառուս ու ռուս կազմակերպիչների մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է:

