Ռուսական ռեփեր Թիմաթին իր գործընկեր Mc Doni-ի հետ «Մորուք» անվանումով տեսանյութ է թողարկել: Երգիչներն այն բնորոշում են որպես «հակա-կոնչիտա»:
«Հակա-կոնչիտա տեսանյութ՝ բոլոր մորուքավորների եւ նորմալ տղաների համար: «Մորուք»-ը մեր պատասխանն է տղամարդու արժանապատվության խորհրդանիշի պատկերացումը խեղաթյուրելու փորձին եւ վերադարձ բնական տղամարդկային գեղեցկության արմատներին»,- ասում է Թիմաթին:
Թեման պատահաբար չի շոշափվել. Թիմաթին արդեն կոշտ պատասխան է տվել «Եվրատեսիլ»-ում Կոնչիտա Վյուրստի հաղթանակից հետո եւ որոշել է բացել թեման՝ հրավիրելով ռուսական ամենակոլորիտային ռեփերներից մեկին՝ MC Doni-ին:
