ՍԻՐՈՇՈՆ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է LIONEL RICHIE-Ի ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ


Սիրուշուն հանդիպել է աշխարհահռչակ երգիչ Լայնլ Րիչիի հետ: Այս մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Անմոռանալի էր հանդիպումը համաշխարհային լեգենդի հետ, հաճելի ու շատ հետաքրքիր մարդ: Աննկարագրելի զգացողություն է, երբ նման մեծությունը, ում երգերը լսելով մեծացել ես, գովեստի խոսքեր է ասում աշխատանքիդ մասին: Երախտապարտ եմ»,-գրել է Սիրուշոն: