ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՆՈՐ ԵՐԳԸ

Ամերիկահայ երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը վերջապես ներկայացրել է նոր երգ և այդ երգի տեսահոլովակ: Երգչուհին հայտնի է “Էս ով ինձ անիծեց” երգով: Նոր երգը` «Առաջին Սեր» ներկայացված է երգչուհուն հավատարիմ և ստեղծագործական ձեռագիր դարձավ ոճով ու երաժշտական ձևավորմամբ:
Տեսահոլովակում նկարահանվել է ԱՄՆ մշտական բնակություն հաստատած Արմենոիդս խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանը` կնոջ հետ միասին: Երաժշտական ձևավորման հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Էդուարդ Դանիելյանը: