ՍԱՆԴՐԱ ԲԱԼԼՈԿԸ ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ Է ՍԿՍԵԼ


Եվ այսպես, Հոլլիվուդը քննարկում է Սանդրա Բալլոկի նոր սիրավեպը: Նրա ընտրյալը Կապիտան Ամերիկա ֆիլմի գլխավոր դերակատար Քրիս Էվանս է: Չնայած տարիքային տարբերությանը, նրանց անվանում են զույգ: Ավելին, երբ լրագրողները Քրիսի ընկերներից հարցրել են, թե արդյոք նա սիրահարված է Սանդրային, վերջինները պատասխաննել են, թե Քրիսն ամեն ինչ անում է Սանդրայի սիրտը շահելու համար:
Սանդրա Բալլոկի և Քրիս Էվանսի մասին առաջին անգամ մամուլը խոսեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ պապարացիները նրանց նկատել էին մասին ճաշելուց (ստորև նկարում)  և ճաշից հետո իրար նկատմամբ չափազանց ջերմ ողջագուրվելիս: Այդ ժամանակ դժվար էր ասել, թե սա մեկանգամյա հանդիպում էր, թե սիրավեպի առաջին ծիծեռնակը:

Հիմա արդեն պարզ է, որ Հոլլիվուդյան մամուլը ունի նոր թիրախ և նոր թեմա: Համբերություն Սանդրային և Քրիսին` չէ որ դժվար է ապրել մի քաղաքում, որտեղ ուր էլ գնաս, քեզ սպասում է 30-40 օպերատոր և լուսանկարիչ: