Կոկո Շանել` Ահա թե ինչ է փառքը. Մենակություն

Երևի թե լավագույն բնորոշումը , որ երբևէ որևէ մեկը կարող էր գտնել՝ բնորոշելու փառքը ... Իսկ Կոկո Շանելն էլ ՝ որպես մեծություն , չէր կարող սխալվել ...
 Մարդիկ դառնում են հայտնի , նրանց ճանաչում և սիրում են բոլորը , նրանցով հիանում են բոլորը , ուզում են նմանվել շատ շատերը  : Իհարկե , լինում է և այնպես , որ շատերի կողմից քննադատվում են , չեն ընդունվում , բայց երբ ընդունվում են ...
Ունենում ամեն բան . ճանաչում , անթիվ , անհամար փողեր ,  սիրած մասնագիտություն ...




Բայց մենակ են լինում ... ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ...
Ամենա-ամենան , որ կարող էր գտնել հանճարը՝ տալու այն հարցի պատասխանը , որն է . "ՓԱՌՔ "
Երբեմն մարդիկ հենց իրենց սխալների պատճառով , դառնում իրենք իրենց զոհը ... Փառքի ճանապարհին էլ շատերը թույլ են տալիս , միգուցե և աննկատ սխալներ , որոնք հետո դառնում են այն , ինչ ոչ ոք երբեք չէր ցանկանա  ունենալ ...
Երևի չկա որևէ մեկը , որ չերազի  փառքի մասին կամ չեն երազում անիմաստ , տուֆի պես քար մարդիկ ... Բայց երազը երբեմն վերաճում է փառքին հասնելու մոլուցքի , որն էլ ի վերջո հանգեցնում է մի բանի ՝ ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ...
Իհարկե լավ   է փառքը , հաճելի  :)  Բայց ավելի լավ է  նորմալ կյանք,  ընկերներ, ընտանիք , տնական երջանկություն, քան  սին փառք ...
Գնահատե՛նք ունեցածը ...